Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Զուգահեռ իրականություն. իլհամ+նիկոլ

Զուգահեռ իրականություն. իլհամ+նիկոլ
21.12.2024 | 10:45

Օրերս տեղի ունեցավ եւս մեկ բան, որը եկավ հերթական անգամ ապացուցելու, որ իլհամն ու նիկոլը գործում են սինխրոն, ռուսի ասած՝ սոոբշա։

Մեկը հարցազրույց է տալիս ռուս լրագրողին, խոսում է Հայաստանի, իբր զենք գնելու եւ զինվելու մասին, դա համարելով ադրբեջանին ուղղված վտանգ։

Մյուսը՝ կառավարության նիստում խոսում է հայկական բանակը եւս մեկ անգամ թլպատելու մասին, անամոթաբար ասելով, թե բանակը իբր պետք է վերափոխել, դարձնել խաղաղության պահապան։ Գուցե վաղն էլ առաջարկի, որ զինվորը մեյքափով եւ մանիկյուրով ներկայանա «խաղաղության» պահպանմանը, առանց զենքի։

Զուտ՝ եւ ոչինչ ավելին։

Մեկը ասում է՝ խաղաղություն կլինի միայն 300 հազար իբր ՀՀ-ում բնիկ եղած ադրբեջանցիների վերադարձի դեպքում, մյուսը, ստերի տոպրակը բաց ասում է ՝խաղաղությունը հայ-հայ լինելու է։

Մեկն ասում է ադրբեջանական բանակը հիմա ավելի հզոր է, քան երբեւէ։

Մյուսը՝ հայոց երբեմնի ամենամարտունակ եւ զինված բանակը իր ձեռամբ քանդելուց հետո, հիմա էլ այն ինչ մնացել է այդ բանակից, փորձում է խցկել միայն մեկ օրակարգի մեջ՝ չեղած ու չլինող խաղաղության․«բանակը խաղաղության օրակարգի մեջ պիտի տեղավորվի»։

Մեկը հայտարարում է ի լուր աշխարհի, որ իր երկրի 2025-ի բյուջեից մի քանի անգամ ավելին է հատկացվել ադրբեջանական բանակի սպառազինման համար։

Մյուսը ասում է՝ ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու ցանկություն չունի, էսկալացիայի վտանգ չկա, զրոյական է։

Մարգարիտ ԵՍԱՅԱՆ

Հ․Գ․

Ելակը երեւի էս սեզոնին թանկ է, ելակից կարծես չխոսեց։

20․12․2024

Դիտվել է՝ 2898

Մեկնաբանություններ